«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
11.12.2020 | 20:56

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անընդունելի և միջամտողական» հայտարարությունների համար Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։

ԱԳ նախարարի օգնականը դեսպանին է փոխանցել Իրանի բողոքը և Թուրքիայի կառավարությունից անհապաղ բացատրություն պահանջել։Իրանական կողմը ընդգծել է, որ տարածքային պահանջների և ծավալապաշտական կայսրությունների ժամանակներն անցյալում են։ Թուրքիայի դեսպանին «հստակ փոխանցվել է, որ Իրանը իր տարածքային ամբողջականության հարցում որևէ մեկի միջամտությունը թույլ չի տալիս, և ինչպես պատմությունն է վկայում, իր ազգային անվտանգության հարցում չի հապաղում»։

Դիտվել է՝ 3307

Մեկնաբանություններ